ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Վիեննայում բանակցությունների մասին, որոնց թեման Գործեղությունների համատեղ համապարփակ ծրագիրն էր (ԳՀՀԾ):
ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ ԳՀՀԾ-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային գործարքից երկիրը հանելուց հետո:
«Մենք ընդունում ենք, որ դա գործընթացի պոտենցիալ մեկնարկն է՝ իմանալով, որ առջեւում մեզ երկար, պոտենցիալ երկար ճանապարհ է սպասվում: Մենք միշտ ասել ենք, որ դա դժվար կլինի, եւ ես կարծում եմ, որ դա եւս արժե ընդգծել: Դա դժվար կլինի մի քանի պատճառներով: Դա դժվար կլինի լոգիստիկայի պատճառով»,- նշել է Նեդ Փրայսը:
Նրա խոսքով՝ «Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ գոյություն ունի որոշակի անվստահություն, որը պայմանավորված է ինչպես վերջին տարիների իրադարձություններով, այնպես էլ, բնականաբար, մեր երկու երկրների եւ ըստ էության՝ Իրանի ու միջազգային հանրության հարաբերություններում ավելի երկար պատմությամբ»:
«Մինչեւ հիմա բանակցությունները գործնական էին եւ արել են այն, ինչը մենք ենթադրում էինք: Դրանք նպաստում են, որ ավելի լավ հասկանանք Իրանի մտածելակերպը, եւ մենք հույս ունենք, որ Թեհրանն իր հերթին բանակցությունների այս ռաունդից դուրս կգա այն բանի ավելի լավ ընկալմամբ, թե մենք ինչին կարող էինք պատրաստ լինել: Վիեննայում աշխատած թիմը խորհրդակցություններ է անցկացրել մեր եվրոպացի դաշնակիցների հետ, ինչպես նաեւի մեր ռուս եւ չինացի գործընկերների հետ: Նրանք իրենց հերթին հանդիպել են իրանականհ պատվիրակությանհ հետ: Այնպես որ, այս ամենի ընթացքում մենք ավելի շատ ենք լսել Իրանի դիրքորոշման մասին: Մեր գործընկերներն իրենց հերթին լսել են մեր դիրքորոշման մասին, որը հետո փոխանցել են իրանցիներին: Կարճ ասած՝ սա այն է, ինչին հուսով էինք հասնել ամենասկզբից, իրականում ոչինչ ավելի եւ ոչինչ պակաս»,- ասել է նա:
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ԳՀՀԾ-ին վերադառնալու համար, այդ թվում պատժամիջոցների չեղարկման ճանապարհով, որոնք ԳՀՀԾ-ի հետ համաձայնեցված չեն... Հենց այս պատճառով ենք մենք պայմանավորվել այդ նպատակով դիվանագիտությամբ զբաղվել: Պատժամիջոցների ցանկացած չեղարկման ճշգրիտ բնույթը դիվանագիտության թեմա է»,- հավելել է Նեդ Փրայսը:





























