Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ ռազմաարդյունաբերության նախարարությունը մեկը մյուսի, եւ պետության շահերը հաշվի չառնելով պայմանագրեր կարող են կնքել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար ՍաֆարԱբիեւը եւ Ռազմական արդյունաբերության ղեկավար Յավեր Ջամալովը անձնական բիզնես շահեր ունեն այս ոլորտներում։ «Կնքված պայմանագրերը եւ ռազմական գործընկեր երկրների աշխարհագրությունը հուշում է, որ Բաքուն գնում է արաբական շատ երկրների հետքերով, որոնք յուրաքանչյուր ռազմական ցուցահանդեսում խոշոր գնումներ են կատարում, բայց դրանք օգտագործող մասնագետներ չեն ունենում»,- ասաց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ նման գործելակերպով պետությունների ճակատագիրը ռազմական գործողությունների դեպքում կանխորոշված է լինում։ «Նման դեպքերում հսկայական ռազմավար վերցնելու լավ հնարավորություններ է ստեղծվում, ինչպես եղավ 1992-94թթ. արցախյան պատերազմի տարիներին։ Ագրեսորը հանձնվեց` հայկական բանակին լավ ռազմավար թողնելով։ Կար ժամանակ, որ մեր բանակի մատակարարման հիմնական միջոցը Արդբեջանն էր: 2002.թ իրաքյան պատերազմում Իրաքի բանակը հանձնվեց, իսկ ԱՄՆ ռազմավարի տեսքով ձեռքբերված ռազմական տեխնիկան բանակի հաշվառման մեջ անցկացրեց: Նման բան գրեթե միշտ լինում էին արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ»,- նշեց փորձագետը: