Շրի Լանկայի արտգործնախարարությունը ծանուցագիր է ստացել, ըստ որի երկրի նախագահ Մահինդա Ռաջապակսան պետք է կանգնի ԱՄՆ դաշնային դատարանի առջեւ:

Նրան մեղադրում են Հաագայի «Պատերազմի սովորույթների եւ օրենքների մասին» կոնվենցիայի երեք կետերի խախտման մեջ: Դատական գործընթացը նախաձեռնել են քաղաքացիական պատերազմի ժամանակ հաշվեհարդարների ենթարկված թամիլների հարազատները, գրում է  Gazeta.ru-ն:

Ինչպես նշել է տուժածների փաստաբան Բրյուս Ֆեյնը, եթե Շրի Լանկայի նախագահը չներկայանա դատարան, դա կնշանակի, որ Ռաջապակսան ընդունում է իր պատասխանատվությունը խաղաղ բնակչության սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: