Ճապոնական վթարված «Ֆուկուսիմա -1» ատոմակայանի օպերատոր «Tepco» ընկերությունը հայտարարել է, թե ռադիոակտիվ ջրի զտման համակարգի վերականգնման համար առնվազն մի քանի օր կպահանջվի:
Ջրի վնասազերծման աշխատանքներն սկսվել էին հունիսի 17-ի երեկոյան, սակայն հինգ ժամ անց դադարեցվել էին` ցեզիումը չեզոքացնող սարքավորման մեջ ռադիոակտիվության բարձր մակարդակի պատճառով: Ըստ «Tepco»-ի` սարքավորումը նախատեսված չի եղել նման մեծ քանկությամբ ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքի համար, գրում է Lenta.ru-ն:
Ընկերության ղեկավարությունը չի բացառում, որ ջրի վնասազերծման ողջ համակարգը վերանայվի: Վնասազերծումը պայմանավորված է նրանով, որ ԱԷԿ-ում կուտակված բարձր ռադիոակտիվությամբ ջուրը կարճ ժամկետում կարող է հասնել գետնի մակարդակին եւ թափանցել ծովի ջրի մեջ:




























