Տեղատարափ անձրեւների պատճառով ԱՄՆ Ջորջիա նահանգի հյուսիսային մասում, ինչպես նաեւ Ատլանտայում առնվազն 63 հազար մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից:

Տեղատարափ անձրեւներն ուղեկցվել են ուժեղ քամիներով, ամպրոպով ու կայծակով: Տարերքի հետեւանքով տապալվել են ծառեր, էլեկտրասյուներ, հաղորդում է Lenta.ru-ն:

Ատլանտայի արվարձանում մեկ մարդ զոհվել է` մեքենայի վրա տապալված ծառի անկման արդյունքում, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Կայծակի հարվածի հետեւանքով հրդեհի մի քանի դեպք է գրանցվել: