Լիբիայի իշխանությունների տվյալներով` հունիսի 19-ի առավոտյան, ՆԱՏՕ-ի օդային հարվածի արդյունքում Տրիպոլիում յոթ խաղաղ բնակիչ է զոհվել:
Տրիպոլիի արեւելյան մասում լրագրողներին ցույց են տվել ավերված տներ եւ մի քանի մարդկանց մարմիններ, որոնք ենթադրաբար զոհվել են ավիահարվածի ժամանակ: Զոհվածների թվում նաեւ երեխա է եղել:
Միաժամանակ Reuters -ի թղթակիցը նկատել է, որ ավերված շենքն այնպիսի տեսք ուներ, կարծես այնտեղ որեւէ մեկը չէր բնակվել:
Բացի այդ, գործակալությունը հիշեցրել է Տրիպոլիի հիվանդանոցի աշխատակիցների պատմածը, ըստ որի երկու շաբաթ առաջ իշխանությունները փորձում էին ավտովթարի ենթարկված երեխային ներկայացնել որպես ռմբակոծությունից տուժածի:
Լիբիայի իշխանությունների ներկայցուցիչները սակայն պնդում են, թե Արեւմուտքը «կանխամտածված եւ հետեւողականորեն» հարվածում է խաղաղ բնակիչների տներին:




























