Իրանի մի քանի խորհրդարանականներ ստորագրել են արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիին իմփիչմենթ հայտարարելու մասին փաստաթուղթը` վերջինիս կողմից Մոհամադ Մալիքզադեին ԱԳՆ ղեկավարի ֆինանսական հարցերով տեղակալ նշանակելու կապակցությամբ:

Ըստ Mehr News գործակալության` 15  պատգամավոր արդեն ստորագրել է փաստաթուղթը:

Համաձայն օրենսդրության` տասը ստորագրությունը բավարար է նախարարին պաշտոնանկ անելու համար: Պատգամավորների կարծիքով` Մալիքզադեն կասկածվել է կոռուպցիայի եւ օրենքների խախտման մեջ: