Հունիսի 19-ին ժամը 02.00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռիգայի եւ Հ. Քոչար փողոցների խաչմերուկում «Mercedes-Benz» մակնիշի XGX 258 համարանիշի ավտոմեքենան, որը վարում եր 1987 թ. ծնված Աշոտ Հակոբյանը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընդհարվել եզրաքարերին: Ա. Հակոբյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան ռտեղափոխվեց ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























