Հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երեւանի Սարալանջի փողոցում: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 19-ին ժամը 02.00-ի սահմաններում «BMW» մակնիշի 11 ՍԼ 605 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել պատին: Մեքենան վարել է 1984թ. ծնված Աշոտ Վարդանյանը, որն աշխատում է «Կոնվերս» բանկում։

Վթարի հետեւանքով ուղեւորը` «ՍԱՍ» ՍՊԸ-ի իրավաբան, 1985թ. ծնված Շավարշ Փեթակշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի 8-րդ հիվանդանոց:  

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան ռտեղափոխվեց ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի