Մոսկովյան սրճարաններից մեկի տնօրենը կիրակի գիշերը տրավմատիկ զենքից կրակել է հաճախորդի վրա, հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները:
«Ընդհարման արդյունքում սրճարանի ծագումով ադրբեջանցի տնօրենն իր տրավմատիկ «Մակարիչ» 45 տրամաչափի ատրճանակից մոտ տարածությունից կրակել է հաճախորդի վրա», - ըստ vz.ru-ի` հայտնել է աղբյուրը: 36-ամյա մոսկվացի հաճախորդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
«Սրճարանի աշխատակիցների վարկածով` իրենց տնօրենը պաշտպանվել է ագրեսիվ հաճախորդից, սակայն նրա մարմնի վրա ոչ մի վնասվածք չկա, իսկ վկաները հայտարարել են, որ նա առանց որեւէ պատճառի է կրակել: Հարցը լուծվում է հարուցված քրեական գործի շրջանակում», - նշել է աղբյուրը:




























