ՆԱՏՕ-ն «ցավում է» ավիահարվածի արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի համար եւ ներողություն է խնդրում, եթե հաստատվի, որ մարդիկ զոհվել են Հյուսիսատլանտյան դաշինքի մեղքով, ասել է դաշինքի ներկայացուցիչը BBC-ին:
Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ յոթ մարդ, այդ թվում` երկու երեխա են զոհվել են մայրաքաղաք Տրիպոլիի Սուկ էլ Ջումա շրջանի բնակելի տներից մեկին հասցված ավիահարվածի արդյունքում:
ՆՍՏՕ-ի ներկայացուցիչ Մայք Բրեկենը սակայն հայտարարել է, որ ավիահարվածի թիրախը զենիթային հրթիռների մարտկոցն է եղել:
Դաշինքը ներկայումս սկսել է միջադեպի հետաքննությունը: Եթե հաստատվի, որ ավիահարվածը սխալմամբ է հասցվել, ապա դա լուրջ խնդիրներ կառաջացնի Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների առումով:




























