Պաշտոնական տվյալներով` Չինաստանի արեւմուտքում հեղեղումների պատճառով ավելի քան երկու միլիոն մարդ է տուժել, հաղորդում է bbc.co.uk-ը:

Չդադարող տեղատարափ անձրեւների պատճառով Չժեցզյան նահանգի բավական մեծ տարածք ջրածածկ է եղել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Նահանգի որոշ շրջաններում տարերային աղետը ֆերմերները համարում են «ամենահզորը վերջին 50 տարվա ընթացքում»: Հեղեղումների արդյունքում 170 մարդ զոհվել է,  հարյուր հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: