ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատրաստվում է հաջորդ շաբաթ վերադառնալ Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի եւ եվրոպական պաշտոնյաների հետ հետագա հանդիպումների համար, ըստ այս հարցին ծանոթ աղբյուրների, քանի որ «ԱՄՆ-ն ավելի ու ավելի է մտահոգվում ռուսական զորքերի տեղաշարժով Ուկրաինայի մերձակայքում»,- գրում է Bloomberg-ը:

Աղբյուրները նշում են, որ հանդիպումները կզբաղեցնեն շաբաթվա մեծ մասը: Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւս կլինի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը:

Հարցին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ բացի ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից, Բլինքենը կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ: Ամենայն հավանականությամբ, օրակարգում կլինի իրավիճակ Ուկրաինայում, հավելել է նա, սակայն այդ թեման չի գերակշռի. բանակցությունները, նրա խոսքով, կներառի Հյուսիսատլանտյան դաշինքի առջեւ ծառացած մի քանի մարտահրավեր:

Մարտի վերջին Բլինքենը Եվրոպա կատարած իր առաջին ուղեւորության ժամանակ մեկնել էր Բրյուսել: Այցը նպատակ ուներ հավաստիացնել դաշնակիցներին, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Ամերիկան՝ առաջին հերթին» ավարտվել է, եւ ԱՄՆ-ն ամբողջովին հավատարիմ է ՆԱՏՕ-ին: Թրամփը հաճախ է քննադատում դաշինքը եւ բողոքում, որ եվրոպական երկրները բավարար գումար չեն վճարում իրենց պաշտպանության համար: