Escherichia coli բակտերիայի մահաբեր տեսակը, որն իրարանցում էր առաջացրել Գերմանիայում, հայտնաբերվել է Մայնի Ֆրանկֆուրտից ոչ հեռու գտնվող ջրամբարում: Այս մասին հայտնել են Գերմանիայի Հեսենի տեղական իշխանությունները:

Ներկայումս Հեսենի իշխանությունենրը փորձում են պարզել, թե ինչպես է աղիքային վարկը թափանցել ջրամաբարը սնուցող վտակի մեջ: Ենթադրվում է, որ դա կարող էր լինել  մոտակայքում գտնվող կոյուղաջրերի մաքրման կայանի միջոցով: Վտակի կողքին գտնվող ֆերմայում աճեցվող բանջարեղենի տերեւներում եւս հայտնաբերվել է այդ բակտերիան: Բարեբախտաբար, ջրամբարը բնակավայրերի  պահանջարկի ապահովման համար չի օգտագործվում:

Ներկայումս աղիքային վարակից մահացածների թիվը հասնում է արդեն 39-ի, տուժածների թիվն անցնում է երեք հազարը: