Բաքվի ոստիկանությունը կիրակի կասեցրել է մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում չարտոնված հակակառավարական բողոքի ակցիա անցկացնելու ընդդիմության փորձերը, հաղորդում է «Ինտերֆաքս- Ադրբեջանը»:

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է յոթ հոգու` վեց տղամարդու եւ մեկ կնոջ, ովքեր վանկարկել են «Ազատություն» եւ «Հրաժարական» կարգախոսերը:

Ավելի վաղ քաղաքի գործադիր իշխանությունը չէր բավարարել ընդդիմադիր «Հասարակական պալատի»` հանրահավաք անցկացնելու հայցը:

Այդ ակցիաներով ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարական, խորհրդարանի ցրում եւ օրենսդիր մարմնի նոր ընտրություններ, բարեփոխումների անցկացում, խոսքի եւ հանրահավաքների ազատության ապահովում: