Մադրիդում եւ Իսպանիայի մյուս քաղաքներում հունիսի 19-ին անցկացվել են բողոքի հանրահավաքներ` ընդդեմ գործազրկության եւ տնտեսության խստացման  կառավարական միջոցառումների, հաղորդում է BBC-ին:

Բողոքի ակցիաները կազմակերպվել են երիտասարդների խմբի կողմից, որոնք վերջերս մասնակցել էին Մադրիդում երեքշաբաթյա նստացույցին:

Հաղորդվում է, որ Իսպանիայում երիտասարդության շրջանում գործազրկությունը 40% է կազմում, իսկ տնտեսական ճգնաժամը միլիոնից ավելի ընտանիքների զրկել է կերակրողից: