Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյն առաջարկել է Եվրամիության եվրագոտին  անվանել Եվրալենդ: Նա նշել է, որ «եվրագոտի» բառը համաշխարհային բիզնեսի համար  ընկալվում է որպես ֆինանսական հաշմանդամի հոմանիշ, ուստի վերանվանումն   անհրաժեշտ է, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

Ի դեպ, Վան Ռոմպեյի` ԵՄ երկրները միավորող արժութային գոտու համար նոր անվանում որոնելու փորձերն աչքի չեն ընկել յուրահատկությամբ: Մի քանի տարի առաջ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն էր խոստովանել, թե հաճախ է մտածում, որ ԵՄ-ն իրենից «կայսրություն» է ներկայացնում: Այդ խոստովանությունը, սակայն, աղմկալի սկանդալ էր առաջացրել, առաջին հերթին, Մեծ Բրիտանիայում: