Բաքվում ընդդիմադիր Հասարակական պալատի չարտոնված հանրահավաքը դեռ չսկսված` ավարտվել է: Իրավապահ մարմինները հանրահավաքից մեկ ժամ առաջ փակել են մուտքն ակցիայի անցկացման վայր: Ընդդիմությունը հայտարարում է 30 - 40 ձերբակալվածների մասին:
Ընդդիմադիր մի քանի ուժեր միավորող Հասարակական պալատը հանրահավաք անցկացնելու դիմումը ներկայացրել էր Բաքվի իշխանություններին, վերջիններիս կողմից առաջարկվել էր հանրահավաքն անցկացնել ոչ թե հայտում նշված վայրում, այլ քաղաքի ծայրամասում: Ընդդիմությունը հրաժարվել էր` որոշելով հանրահավաքն անցկացնել նախապես հայտարարված վայրում: Բաքվի ոստիկանությունն իր հերթին հայտարարել էր, թե չարտանված հանրահավաքը կկասեցվի:
Որոշ ժամանակ անց պարզվել էր, որ բացի նշված տեղում ակցիայից, ընդդիմադիրները փորձել են ակցիաներ կազմակերպել մետրոյի կայարանների մոտ, սակայն դրանք բոլորն էլ արագ ցրվել են ոստիկանության կողմից:




























