Ընտրությունները կանցկացվեն 28 քաղաքների (այդ թվում՝ Բիշկեկի եւ Օշի) եւ 420 գյուղերի ներկայացուցիչների մարմիններում: Բիշկեկի իշխանության մանդատ ստանալու մրցավազքում մասնակցում է 25 կուսակցություն:
Քաղաքացիները նաեւ պետք է պատասխանեն հարցին. «Ընդունել «ՂՀ Սահմանադրության մասին» օրենք, որի նախագիծը ներկայացված է հանրաքվեին (համազգային քվեարկություն)»: Կա պատասխանի երկու տարբերակ՝ կողմ եւ դեմ:
Հանրապետության ամբողջ տարածքում ընտրատեղամասերը բաց կլինեն մինչեւ 20.00-ն: Հանրաքվեի մասնակիցների ցանկերում գրանցված է 3 միլիոն 606 հազար 201 մարդ:





























