Կիրակի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Իսրայել երկրում իր առաջին պաշտպոնական այցի շրջանակում, հաղորդում է Reuters-ը:

Օսթինը պետք է հանդիպի երկրի վարչապետ Նեթանյահուի եւ ՊՆ Բենի Հանցեմի հետ երկօրյա այցի ժամանակ:

Այցի ընթացքում, պաշտոնական անձանց խոսքով, կքննարկվեն Իսրայելում ամերիկյան զենքի մատակարարման հարցերը:

Վաշինգտոնը փորձում է հանգստացնել Իսրայելին տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ իրանական միջուկային գործարքին ԱԱՄՆ-ի վերադարձի մասին բանակցությունների վերականգնման կապակցությամբ:

Իսյարելն արդեն վաղուց քննադատում է 2015 թվականի միջուկային ծրագիրը, որը դիտարկում է՝ որպես իրանական միջուկային պոտենցիալի ժամանակավոր սահմանափակում, որը հնարավորություն կստեղծի Թեհրանի՝ երկարաժամկետ հեռանկարում ռումբեր արտադրելու համար: