Ամերիկացի սիրող-աստղագետ Հովարդ Էսկիլդսենը Արեգակի վրա անսովոր մի երեւույթի` «լուսային կամրջի» լուսանկար է արել:  Լուսանկարը նախօրեին  հրապարկվել է  Spaceweather.com կայքում:

Էսկիլդսենը լուսանկարը կատարել է Ֆլորիդայում գտնվող իր տնային աստղադիտարանից: «Կամրջի» երկարությունը մոտ 20 հազար կմ է, գրեթե երկու անգամ ավելի Երկրի տրամագծից (12,7 հազ. կմ):

«Լուսային կամուրջների» բնույթը դեռեւս պարզ չէ: Դրանք հաճախ ի հայտ են գալիս  արեւային բծերի տրոհումից առաջ: