Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, նաեւ՝ անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:




























