Ադրբեջանի Գյանջա քաղաքի վրայով չհայտնաբերված թռչող օբյեկտ են տեսել: Այդ մասին APA-ին հայտնել են Դեմիրյոլչուլար գյուղի բնակիչները: Նրանց խոսքով, վառ օբյեկտը, որ քառակուսի տեսք է ունեցել, նկատել են հունիսի 18-ին, ժամը 21:35-ին, գյուղից դեպի հարավ, քաղաքի մերձակայքում:
Օբյեկտը քաոտիկ շարժումներ է արել արեւելքից արեւմուտք:
Օբյեկտն այնուհետ կորել է:




























