Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին խոստացել է աշխատանքից ազատել իր նոր տեղակալ Մոհամադ Շարիֆ Մալիքզադեին, եթե ապացուցվի, որ նա խախտել է օրենքը։
Իրանցի 25 օրենսդիրներ ԱԳ նախարարին իմպիչմենտ հայտարարելու մասին փաստաթուղթ ստորագրել են նրանից հետո, երբ նա Մալիքզադեին իր տեղակալ է նշանակել, հայտնում է Press TV-ն։
Սալեհին խոստովանել է, որ դիվանագիտական գերատեսչությունում քրեական անցյալ ունեցող մարդու առկայությունն իր երկրի շահերից չի բխում՝ ավելացնելով, որ ինքը կազատի Մալիքզադեին, եթե պարզվի, որ նա խախտել է օրենքը։




























