ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը չորեքշաբթի այցելել է Վաշինգտոնի բժշկական կենտրոն, որտեղ նրա համար պրոցեդուրա է անցկացվել, եւ որը նա լավ է տարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի կենտրոնը:
«Առաջին տիկինը լավ է տարել պրոցեդուրան եւ վերադառնում է Սպիտակ տուն, որպեսզի անցնի իր սովորական գրաֆիկին»,- ասվում է Եղիսաբեթ Ալեքսանդերի հայտարարության մեջ, որը պատասխանատու է մամուլի հետ ԱՄՆ առաջին տիկնոջ կապերի համար:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ «սովորական բժշկական պրոցեդուրայի» համար Վաշինգտոնի ամբուլատոր կենտրոն այցելելիս ԱՄՆ առաջին տիկնոջը ուղեկցել է նախագահ Ջո Բայդենը: Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում:




























