Պակիստանի կառավարությունը ժամանակավորապես արգելափակել է ինտերնետը երկրում՝ներքին անվտանգությա ապահովելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Dawn թերթի՝ պատճառն իրավիճակի ապակայունացումն է երկրի խոշոր քաղաքներում, որտեղ այս շաբաթ զանգվածային բախումներ էին տեղի ունեցել Tehreek-e-Labbike Pakistan (TLP) իսլամական արմատական կազմակերպության կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ:
Իշխանությունների տվյալներով՝ առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ մի քանի ոստիկան էր զոհվել Լահորում, Իսլամաբադում, Պեշավարում եւ այլ խոշոր քաղաքներում: 300 իրավապահ վիրավորվել է:
Հինգշաբթի Պակիստանի իշխանությունները հայտարարել էին TLP-ի արգելման մասին հակաահաբեկչական օրենքի հիման վրա:





























