Մերկելը ստացել է  AstraZeneca-ի պատվաստանյութի առաջին դեղաչափը, հայտնում է նրա մամուլի խոսնակը Թվիթթերի իր էջում:

«Ուրախ եմ, որ ստացել եմ AstraZeneca-ի պատվաստանյութի առաջին դեղաչափը: Պատվաստանյութերը պանդեմիան հաղթահարելու բանալին են»,-խոսնակը մեջբերել է նրա խոսքը:

Գերմանիայի իշխանությունները խորհդուրդ են տվել սահմանափակել AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը 60-անց մարդկանց՝ հղում անելով թրոմբների առաջացման ռիսկին:

: