Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխող կուսակցության հայտարարության եւ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայանալիք հանդիպման միջեւ կապն ակնհայտ է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց քաղաքագետ Անդրեյ Արեշեւը։

Կազանում կայանալիք հանդիպման նախօրեին, նրա կարծիքով, շահավետ դիրքեր ստանալու որոշակի ֆոն է ստեղծվում։

Պատասխանելով այն հարցին, թե կշարունակի՞ արդյոք Ադրբեջանը կազանյան հանդիպումից հետո Ռուսաստանին սիրաշահելու իր քաղաքականությունը եւ կստանա՞ դիվիդենտներ, Արեշեւն ասաց. «Հնարավոր է, Ադրբեջանը կարճաժամկետ հաջողություն ունենա, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հարաբերություններն ու ազդեցությունները ավելի բարդ եւ նուրբ են»։

Ինչ վերաբերում է կազանյան եռակողմ հանդիպմանը, ապա, քաղաքագետի խոսքով, դրանից սպասումներ, անխոս, կան։ «Սակայն ուզում եմ ասել, որ չափազանց լավատեսական սպասումները կարող են վերափոխվել հիասթափության»։