Իրանը մեղադրել է Արաբական պետությունների լիգային (ԱՊԼ) եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդին (ՊԾԱՊՀԽ)  «անպատասխանատու հայտարարություններ» անելու մեջ: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ նման հակաիրանական հայտարարություններն ուղղված են ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններին խոչընդոտելուն:

Նա նշել է, որ ՊԾԱՊՀԽ երկրները պետք է ուշադրություն դարձնեն իսրայելական միջուկային մարտագլխիկների վտանգին եւ Թել Ավիվի՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին միանալուց հրաժարվելուն:

Նշենք, որ ՊԾԱՊՀԽ գլխավոր քարտուղար Նայիֆ ալ-Հաջրաֆը հայտարարել էր, որ ուրանի հարստացման հարցով Իրանի հայտարարությունը վտանգավոր է եւ տագնապալի նշան տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար: