Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկ շաբաթ ունի վաղուց խոստացված քաղաքական բարեփոխումներն իրականացնելու համար: Այդ մասին, MIGnews.com-ի փոխանցմամբ, հայտարարել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան:
Լրատվական կայքը, չնշելով տվյալ հայտարարության հեղինակի անունը, նկատում է, որ հենց նախագահի հրաժարականն են պահանջում Սիրիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր անող քաղաքացիները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սիրիայում խռովությունների պատճառով Թուրքիայի Հաթայ նահանգ են փախել մոտ 8,5 հազար սիրիացի փախաստականներ: Թուրքիան, որ Սիրիայի հարեւանն ու հիմնական առեւտրային գործընկերն է, փորձում է համոզել Ասադին դադարեցնել ռազմական գործողություններն ու ցուցարարների բռնի ցրումը:




























