Մենք չենք կարող ասել, որ այսօր Հայաստանում լիարժեք կա արդարություն ու արդարադատություն: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, Ռինդ համայնքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ընդհանրապես արդարության ու արդարադատության անկյունաքարային բանաձևն այն է, որ ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Մեղավորը, երբ էլ լինի, կբռնես ու պատասխանատվության կենթարկես, ի վերջո արդարադատությունը կհաղթի, բայց եթե անմեղին 5 տարի բանտ նստեցնես հետո պարզվի, որ նա անմեղ է, այդ 5 տարին ետ չես բերի, նրա համար այլեւս արդարութունը չի վերականգնվի»,-ասաց նա՝ նշելով, որ աշխարհում դեպքեր կան, երբ 80-ականներին կատարված սպանություններ են բացահայտվում:
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել, քան՝ այսօր, ինչը նշանակում է, որ ոչ բոլոր մեղավորներն են բանտում, բայց այսօր բանտում անմեղ մարդիկ չկան:





























