Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Չեխիայից ռուս դիվանագետների արտաքսմանը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, Զախարովան, մասնավորապես, նշել է, որ Պրահան քաջատեղյակ է, թե ինչն է հաջորդելու նման «հնարքներին»: Նա մանրամասներ չի հաղորդել Մոսկվայի կողմից հնարավոր պատասխան գործողությունների մասին:

Չեխիան ապրիլի 17-ին հայտարարել է երկրից 18 ռուս դիվանագետների արտաքսման մասին՝ նրանք աշխատել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար, որոնց Պրահան կասկածում է 2014-ին Վրբետիցայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը մասնակցելու մեջ: