Իրանի արտաքին գործերի փոխնարար, Իրանի բանակցորդների խմբի ղեկավար Աբաս Արաքչին Վիենայում 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու շուրջ հանդիպումների վերջին փուլում հայտարարել է, որ բանակցություններն ընթանում են ճիշտ ուղղությամբ: Այդ մասին գրում է Tasnim տեղեկատվական գործակալությունը:

«Մի քանի օր տեւած ինտենսիվ բանակցություններից հետո թվում է, թե մենք այժմ ճիշտ ուղու վրա ենք: Սակայն դա շատ բարդ ուղի է»,-գրել է Արաքչին իր թվիթերյան էջում: Նրա խոսքով՝ տվյալ փուլում դեռեւս վաղ է կանխատեսել արդյունքը, փորձագետները շարունակում են լարված աշխատել կարեւոր հարցեր պարզելու համար: Նա նշել է, որ մշակվում է հարցի նոր ընկալում եւ արդեն կան ընդհանուր եզրեր կողմերի միջեւ, ինչը թույլ է տալիս լիահույս լինել, որ կա վերջնանպատակին հասնելու հնարավորություն:

Իրանն ու միջուկային գործարքի մյուս մասնակիցները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան, Վիեննայում հրավիրել են ՀՀԳԾ Համատեղ հանձնաժողովի նիստ, որպեսզի քննարկեն համաձայնագրին ԱՄՆ-ի վերադառնալու ծրագրերն ու չեղարկեն Իրանի դեմ պատժամիջոցները: