Երեքշաբթի օրը Երեւանի ժամանակով 18:30-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում կսկսվի հայ ռազմագերիների հարցով քննարկումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Սիրելի' հայրենակիցներ,
Այժմ գտնվում ենք Ստրասբուրգում։
Երեքշաբթի օրը Երեւանի ժամանակով 18:30-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում կսկսվի հայ ռազմագերիների հարցով քննարկումը։
Այդ օրը մեզ պետք է հաջողվի եվրոպացի խորհրդարանականների մոտ իրավիճակ փոխել»,- գրել է նա։





























