Իրանում ներկայացվել են տեղական արտադրության «Զոլֆաքար» եւ «Շախիդ Մաջիդ» երկու առաջադեմ պաշտպանական համակարգերը ցամաքային զորքերի շքերթի ժամանակ Իրանի Ազգային բանակի օրվա առթիվ, հաղորդում է  Mehr-ը:

«Զոլֆաքար» հակաօդային պաշտպանության ցածրադիր համակարգը համալրված է ՀՕՊ մեխանիզացված բազմամարտկոցային համակարգով, իսկ «Շախիդ Մաջիդ» պաշտպանության համակարգը կազմված է կրակի կառավարման օպտիկական էլեկտրոնային համակարգով եւ երկկողմանի մեկնարկային սարքավորմամբ, որը տեղադրված է Aras մեքենայի վրա:

Դրանց գործառույթն է հակազդել ցածրադիր թիրախներին, հատկապես, թեւավոր հրթիռներին: