Skype Technologies S.A. ընկերությունը, որ կառավարում է Skype ինտերնետ-տելեֆոնիայի ծառայությունը, հեռացրել է մի քանի մարդու իր բարձրագույն ղեկավարության կազմից: Այդ մասին գրում է Businessweek-ը, վկայակոչելով ընկերության ներքին խոհանոցին ծանոթ աղբյուրը:
Skype-ում պաշտոններից զրկվել են չորս փոխնախագահները` Դեւիդ Գուրլը, Քրիսթոֆեր Դինը, Դոն Ալբերտը, Ռասս Շոուն: Վերջինս պատասխանում էր բջջային օպերատորների եւ բջջային հեռախոսների արտադրողների հետ կապի համար:
Բացի այդ, հեռացվել է մարկետինգի գծով տնօրենը, Qik ծառայության ղեկավարը:
Skype-ի գործադիր տնօրեն Թոնի Բեյթսը պահպանել է իր պաշտոնը: Ենթադրվում է, որ նա կպահպանի իր պաշտոնը նաեւ Microsoft-ի կազմում ստեղծվելիք ստորաբաժանման մեջ:
Microsoft-ը հայտարարել էր Skype-ի գնման մասին մայիսի 10-ին: Ծառայության համար վճարվել էր 8,5 միլիարդ դոլար:



























