ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի նկատմամբ. Խոսքը գնում է երեք բելառուսական ընկերությունների եւ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մտերիմ 3 անձանց մասին, որոնց դեմ կիրառվել են սանկցիաները, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Առաջին անգամ պատժամիջոցները պետք է հարվածեն Բելառուսի բիզնեսին:
«Սեւ ցուցակում» հայտնված պաշտոնյաների շարքում է հայտնվել Լուկաշենկոյի տնտեսական խորհրդական Վլադիմիր Պեֆտիեւը, ում անվանում են Լուկաշենկոյի բանկիր: «Սեւ ցուցակում» են նաեւ «Բելտեխէքսպորտ», «Բելտելեկոմ» եւ «Սպորտ Պարի» ընկերությունները:
Ինչպես գրում է Independent-ը, Պեֆտիեւն իր հարստությամբ երկրի երկրորդ մարդն է (նրա ունեցվածքը գնահատվում է 900 մլն դոլար): «Բելտեխէքսպորտ»-ը պատկանում է Պեֆտիեւին եւ զբաղվում է զենքի առեւտրով: Նա եւս երկու ընկերություն ունի:
Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների համար պատճառ են դարձել այդ երկրում մարդու իրավունքների հարցով իրավիճակի վատթարացումը:
Հունվարին արդեն ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառել է 188 բելառուս պաշտոնյաների նկատմամբ, որոնց արգելվել է մուտք գործել ԵՄ անդամ 27 երկրներ: Այց ցանկում է նաեւ Լուկաշենկոն:




























