Հարավային Օսեթիայի մայրաքաղաքի նոր թաղամասի երկու գլխավոր փողոցները անվանվել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի պատվին: Այս մասին հունիսի 20-ին հայտնել են Ցխինվալի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Այսպիսով, Հարավային Օսեթիայի իշխանությունները ցանկանում են ցույց տալ Ռուսաստանի ղեկավարության նշանակությունն իրենց հանրապետության պատմության մեջ:
Նշենք, որ Մեդվեդեւի եւ Պուտինի անուններով փողոցներ են կոչվել նոր «Մոսկովսկի» թաղամասում, որը կառուցվել է Մոսկվայի քաղաքապետարանի կողմից` 2008-ի օգոստոսյան պատերազմից տուժած ընտանիքների համար:
Ավելի վաղ, 2006-ին Ցխինվալի փողոցներից մեկն անվանվել էր Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի անունով:




























