Սիրիայում խորհրդարանական ընտրությունները կայանալու են օգոստոսին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի քաղաքացիներին հղած ուղերձում` հավելելով, որ «բարեփոխումների փաթեթը պետք է ներկայացվի մինչեւ սեպտեմբեր», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նա նաեւ հանձնարարել է հանձնաժողով ստեղծել մեկ ամսվա ընթացքում սահմանադրական փոխոխություններ նախաձեռնելու համար:
Ասադը նաեւ հայտարարել է «առաջիկայում ազգային երկխոսություն սկսելու մտադրության մասին»:
«Սիրիան ինքնուրույն կլուծի իր ներքին խնդիրները»,- ասել է Ասադը:




























