Մահացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ուոլտեր Մոնդեյլը, ով ծառայում էր նախագահ Ջիմի Քարտերի կառավարման տարիներին, հայտնում է Axios-ը՝վկայակոչելով նրա ընտանիքի անդամին:
Քաղաքական գործիչը կյանքից հեռացել է 94 տարեկանում: Նրա մահվան պատճառը չի հաղորդվում, փոխանցում է «Գազետա»-ն:
Կայքը նշում, որ Մոնդեյլը «փոխել է» փոխնախագահի դերն ԱՄՆ-ում: Նա սերտորեն համագործակցում էր Նախագահ Քարթերի հետ եւ ակտիվ դեր էր խաղում ինչպես ԱՄՆ արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ:
Մոնդեյլը Միացյալ Նահանգների ժողովրդավարական կուսակցության անդամ էր: Նա աշխատել է որպես փոխնախագահ 1977-ից 1981 թվականներին Քարտերի վարչակազմում: 1984-ին քաղաքական գործիչն առաջադրվել էր նախագահի պաշտոնը դեմոկրատների կողմից, սակայն պարտվել էր հանրապետական Ռոնալդ Ռեյգանին: 1993-1996 թվականներին եղել է ԱՄՆ դեսպան Ճապոնիայում:



























