Պակիստանում Ֆրանսիայի դեսպանին սպառնացել են երկրից վտարել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով, գրում է Reuters-ը՝վկայակոչելով ՆԳՆ-ն:

Նախարար Շեյխ Ռաշիդ Ահմադը հայտարարել է, որ Պակիստանի կառավարությունը խորհրդարանական քվեարկություն է պահանջում: Իշխանություններն ակնկալում են, որ իրենց կհաջողվի արտաքսել դիվանագետին: Որոշումն ընդունվել է ծայրահեղ աջ իսլամիստական Tehreek-e-Labbaik Pakistan (TLP) շարժման հետ բանակցություններից հետո: Դրա անդամները պակիստանցիներին զանգվածային բողոքի ցույցերի կոչ են արել:

Ապրիլի կեսերին Պակիստանում հազարավոր մարդիկ փակել էին մայրուղիները եւ երկաթուղիները եւ բախումներ էին կազմակերպել փողոցներում ոստիկանության հետ՝Ֆրանսիական լրատվամիջոցներում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով:

Անկարգությունների հրահրման համար ձերբակալվել է իսլամիստական Tehreek-e-Labbaik Pakistan (TLP) շարժման առաջնորդ Սաադ Ռիզվին: Նա հետեւորդներին կոչ էր արել  հավաքվել ամբողջ երկրով մեկ, քանի որ Պակիստանի իշխանությունները հետաձգում են Ֆրանսիայի դեսպանին վտարելու որոշումը: