Ֆինլանդիայի բանակում լռում են ղեկավարության հանցագործությունների մասին, հաղորդում է RG-ը:

Լրագրողները հայտնել են, որ վերջին 10 տարում տեղական դատարաններում հայտնվել է մոտ 20 գործ ֆիննական բանակի սպայական կազմի հանցագործությունների մասին:

Հիմնականում դատարան են դիմում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառայողական խախտումների, սեռական ոտնձգտությունների մասին գործերով: Հազվադեպ չէ ֆիննական բանակում ոչ սթափ վիճակում պարտականությունների կատարումը:

Լրագրողները հարցում են անցկացրել 14  նախկին եւ ներկա  զինվորականների շրջանում: Զինվորականների խոսքով՝ իրենք դատի չեն տալիս ղեկավարության վրա վրեժխնդիր լինելու վախի պատճառով: