Ուկրաինացի հյուպատոսը, ում արտաքսել են ՌԴ-ից տվյալներ է հավաքել երկքաղաքացիություն ունեցող ուկրաինացիների քաղաքական բռնաճնշումներ պատրաստելու համար: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
Ապրիլի 19-ին Կիեւում Ռուսաստանի դեսպանատուն նոտա է ստացվել Ուկրաինայի ԱԳՆ-ից դեսպանատան խորհրդականին persona non grata հայտարարելու մասին՝ իբր դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելիության պատճառով:
Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել՝ կապված Ուկրաինայի ոչ բարեկամական քայլի հետ:
Ռուսական կողմի տվյալներով՝ ուկրաինացի հյուպատոսը փորձել է փակ բազաներից տվյալներ հավաքել ռուսական իրավապահ մարմիններից, որոնք պարունակել են անձնական տեղեկություններ մասնավոր ան ձանց մասին:
Ապրիլի 17-ին հայտնի է դարձել, որ ԱԴԾ աշխատակիցները Պետերբուրգում ձերբակալել են Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին:
Ապա ՌԴ ԱԳՆ-ն խնդրել է Ուկրաինայի գործերով ժամանակավոր հավատարմատարին լքել Ռուսաստանը հյուպատոսի հետ կապված միջադեպից հետո:
Ի պատասխան՝ Կիեւը հայտարարել է Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատնից ավագ դիվանագետ Չեռնիկովին արտաքսելու մտադրության մասին եւ համապատասխան նոտա ուղարկել ՌԴ դեսպանատուն:





























