Բրիտանական իրավապաշտպան Amnesty International-ի 8 աշխատակիցներ կազմակերպությանը մեղադրել են աշխատանքի ժամանակ ռասայական խտրականության մեջ, հաղորդում է  Guardian-ը՝ վկայակոչելով կազմակերպության քարտուղարության զեկույցը:

Զեկույցի համաձայն՝ կազմակերպությունն առավելություններ է տալիս սպիտակամորթներին: Հայտնաբերվել են ակնհայտ ռասիզմի դեպքեր, այդ թվում, երբ ավագ աշխատողներն օգտագործել են «նեգր» բառը:

Բրիտանական իրավապաշտպան կազմակերպության երկու բաժինների ներկայացուցիչները ներողություն են խնդրել եւ խոստացել փոփոխություններ մտցնել: