Ռազմագերիներին պահելը չի օգնում կողմերի միջեւ վստահության հասնելուն: Այս մասին հայտարարել է Հայաստանի հարցով համազեկուցող, ֆիննացի պատգամավոր Կիմմո Կիլյունեն՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթցքում:
«Բոլոր պահված անձանց փոխանակումը մարդասիրության հարց է: Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն»,-ասել է նա:
«Հուսով եմ՝ բոլոր կողմերը համաձայնության կհասնեն եւ կմաքրեն ականապատ դաշտերը»,-հավելել է նա:
Նա նաեւ նշել է տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պահպանելու կարեւորությունը:





























