Իրանական Mehr գործակալությունը հաղորդում է Mahan Air ընկերության օդանավի ուղեւորների՝ հրաշքով փրկվելու եւ օդնավի՝ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու մասին։
Օդաչուն կապի է դուրս եկել եւ ավիադիսպետչերին հաղորդել, որ օդանավի անիվները չեն բացվում։
Մեհրաբադի օդանավակայանի թռիչքուղին ծածկվել է փրփուրով, որպեսզի ասֆալտի հետ շփման արդյունքում հրդեհ չբռնկվի։
Mehr-ի լրագրողները գրում են. «Շնորհիվ օդաչուի վարպետության՝ հաջողվել է խուսափել սարսափելի ողբերգությունից եւ զոհերից»։




























