Գերմանիան հայտարարեց Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի՝ մինչեւ հուլիսի 4-ը դուրսբերման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին:
Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակցություններ են ընթանում ռազմական պլանավորման ռազմական մասնագետների եւ Քաբուլում ՆԱՏՕ-ի գլխավորած Resolute Support առաքելության միջեւ՝ հուլիսի 4-ին Աֆղանստանից միջազգային զորքերի հնարավոր դուրսբերման շուրջ, փոխանցում է AP-ն:
Այս ամսվա սկզբին ՆԱՏՕ-ն համաձայնել էր Աֆղանստանից հետ կանչել մոտ 7000 ոչ ամերիկացի զինծառայողների՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ԱՄՆ-ի բոլոր զորքերը մայիսի 1-ից երկրից դուրս բերելու մասին որոշմանը համապատասխանելու համար:
Բայդենը ցանկանում է, որպեսզի գործընթացն ավարտվի մինչ սեպտեմբերի 11-ը, մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դուրսբերումը սպասվում է «մի քանի ամսվա ընթացքում»:
Գերմանիան, որն այս պահին առաքելության շրջանակներում ավելի քան 1000 զինծառայող ունի, հայտարարել է, որ հույս ունի ավարտել իր դուրս բերման հատվածը մինչ օգոստոսի կեսերը:
Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել, թե որ երկիրն է առաջ քաշել մինչեւ հուլիսի 4-ը զորքերի ամբողջական դուրսբերման գաղափարը: «Մասնակից երկրներն այժմ ուսումնասիրում են, թե դա ինչ խնդիրներ եւ հետևանքներ է առաջացնելու», - ասաց Հելմբոլդը:





























