Ավստրալիան կչեղարկի Վիկտորիա նահանգի՝ չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը միանալու մասին գործարքը,  հաղորդում է  AFP-ը:

Անցած տարի Կանբերան նոր օրենքներ է ընդունել, որոնք, շատերի կարծիքով, ուղղված են Չինաստանի դեմ: Օրենքները թույլ են տալիս Ավստրալիային հրաժարվել պետական մարմինների եւ ազգային շահերին սպառնացող արտասահմանյան երկրների միջեւ ցանկացած համաձայնագրից:

Արտգործնախարար Մարիզ Փեյնն ասել է, որ դաշնային կառավարությունը կչեղարկի Վիկտորիա նահանգի՝ չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը միանալու մասին գործարքը:

Փեյնը նաեւ ասել է, որ կչեղարկի Վիկտորիայի եւ Իրանի կրթության դեպարտամենտների միջեւ 2004 թվականին կնքված փոխըմբռնման մասին հուշագիրը, ինչպես նաեւ Սիրիայի հետ 1999 թվականին կնքված գիտական համագործակցության մասին համաձայնագիրը: