Դալայ լաման եւ Նոբելյան մրցանակի 100 դափնեկիրներ համաշխարհային առաջնորդներին կոչ են արել կանխել «կլիմայական աղետը», դադարեցնել նավթի, գազի եւ ածխի շահագործումը:

Նշվում է կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի եւ 2015 թվականի Փարիզյան համաձայնագրի կարեւորությունը: Համաձայնագիրն ուղղված է Ցելսիուսի 2 աստիճանից «ցածր» գլոբալ տաքացման սահմանափակումը:

Հեղինակները նշում են, որ հանածո վառելիքի ոլորտի հետագա ընդլայնումն անթույլատրելի է, եւ գլոբալ լուծում է պահանջվում: