Եթե մինչեւ 2020 թվականի մարտ ամիսը Հայաստան էր ժամանել շուրջ 375 հազար զբոսաշրջիկ, ապա այս տարի նախատեսում ենք հյուրընկալել 1 միլիոն 200 հազար մարդու: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության նիստից հետո, անդրադառնալով հայտարարությանն այն մասին, որ այս տարի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կավելանա 319 տոկոսով, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան:

Նախարարի խոսքով՝ եթե 1 միլիոն 200 հազարը բաժանեք 375 հազարի, կստանաք ճիշտ այն թիվը, որն ինքն ավելի վաղ հնչեցրել էր: